ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում ուժայինները մեկ օրում 43 գրոհայինի են ոչնչացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանում ուժայինները մեկ օրում «Իսլամական պետության» առնվազն 43 գրոհայինի են ոչնչացրել։ Այս մասին ասված է Աֆղանստանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ ուժայիններին հաջողվել է Նանգարհարի նահանգում ոչնչացնել 40 ահաբեկչի եւ վիրավորել եւս 22 գրոհայինի։ Ղազնիի նահանգում սպանվել է եւս 3 գրոհային։

Նշենք, որ AP–ը նախօրեին հայտնել էր, որ ԻՊ գրոհայինները հարձակում են գործել Նանգարհարի նահանգում, ինչի հետեւանքով զոհվել է 8 մարդ, որոնց թվում՝ 2 ոստիկան եւ 2 երեխա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular