ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակի շքերթին ցուցադրվել են ռազմավարական հրթիռային համակարգեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել են ռազմավարական հրթիռային համակարգեր, գրում է Eadaily.com-ը։

Այդ ռազմավարական հրթիռային ուժերի մեքենայացված շարասյունը զորահանդեսի ժամանակ անցել է Կարմիր հրապարակի տրիբունաների կողքով։

«Այն ներառում է 54-րդ գվարդիական հրթիռային դիվիզիայի «Յարս» հրթիռային համակարգի ինքնավար կայաններ», - հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Նաև նշել է, որ հրթիռային համակարգերի անձնակազմերը լիովին օգտագործում են համալիրի բարձր շարժունակ հնարավորությունները, և երաշխավորված հնարավորությունը աշխարհի ցանկացած կետում  թիրախ խոցելու:

««Յարս» համալիրներով զինված հրթիռային կազմավորումները մնում են միջուկային զսպման ահռելի ուժ, և Ռուսաստանի Դաշնության անվտանգության հուսալի երաշխավոր»,- հայտնել է ՊՆ-ն։

Ավելի վաղ Կարմիր հրապարակում ելույթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի կանխի գլոբալ հակամարտությունը, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ որևէ մեկը  սպառնա:

«Մեր ռազմավարական ուժերը միշտ մարտական պատրաստության վիճակում են են»,- ասել էր նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular