ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպաստ ստացողներին սպառնում են զրկել աջակցությունից, եթե մասնակցեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատի, Արմավիրի Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մի շարք համայնքներում սոցիալապես անապահով բնակիչներին հրահանգել են չմասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Այս մասին հայտնում է 1or.am-ի աղբյուրը։ Գյուղական բնակավայրերի «Փարոս» սոցիալական ծրագրի շահառուներին համայնքային աշխատակիցներն ասում են, որ եթե մարզային տրանսպորտով այս օրերին քաղաք գնան, հաջորդ անգամ «Փարոսի» համար դիմելիս այլևս իրենց ընտանիքին նպաստ չի հատկացվի։

Բնակիչների խոսքով` այս ծրագրի համար յուրաքանչյուր տարի թղթերն ուզում են և թարմացնում։ Այդ ծրագրի շրջանակներում նաև «Հրատապ օգնություն» է տրամադրվում յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, որը նույնիսկ 20.000 դրամը չի գերազանցում, բայց նրանք էլ չեն գալիս, այդ գումարից չզրկվելու համար։

Արարատի մարզում այս պրոցեսին անձամբ հետևում է Գարիկ Սարգսյանը, և նույնիսկ որոշ համայնքներում՝ Փոքր Վեդի, Ավշար և այլն, խոսում են, որ նա մարդ ունի համայնքային երթուղու մոտ, ով հսկում է, թե ով մայրաքաղաքում գործեր չունի, բայց գնում է քաղաք։

Ըստ աղբյուրի՝ մարդիկ ասում են, որ ուզում են մասնակցեն, բայց վախենում են զրկվել իրենց միակ կայուն եկամտից, որը միջինում մեկ ընտանիքին ամսական մոտ 40.000 դրամ է։ Իշխանությանը սատարողներին էլ (թաղային հեղինակություններ) հրահանգված է հնարավորինս ուշադիր լինել, թե ովքե՞ր են գնում քաղաք և ե՞րբ են վերադառնում։

Այս գործիքը, հիմնականում այնքան էլ չի հաջողում Գյումրիում և Աբովյանում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular