ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ դուք մեր վաղվա գալիքն ապահովելու եք»․ Գառնիկ Դանիելյանը՝ դասադուլ անող երիտասարդներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ 100 000 մեր հայրենակիցներ ցույց տվեցին, որ տեր են մեր հայրենիքին, որ մեր ժողովուրդը միասնական է և որ մենք հաշտ չենք ստեղծված իրավիճակի հետ, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա ուղերձ հղեց նաև այսօր խաղաղ անհնազանդության գործողություններին միացած երիտասարդներին՝ ուսանողությանը, որոնք այսօրվանից դասադուլ են հայտարարել․

«Ձեր ցավը տանեմ, դուք էսօր ապացուցեիք, որ ուսանողությունը, երիտասարդությունը հայրենիք ունի, որ ուսանողությունը, երիտասարդությունը մեր վաղվա գալիքը ապահովելու է։ Բռնաճնշումներն արդյունք չտվին․ ուսանողությունը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular