ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Ի՞նչ է կատարվում Հայաստանում. Փաշինյանի հրաժարականի պահանջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ընդդիմությունը մտադիր է խորհրդարանում իմպիչմենտի միջոցով հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Տելեգրամյան ալիքները պարզաբանել են մանրամասները։

Sputnik Ближнее зарубежье.- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Իսկ կոնկրետ ի՞նչ է կատարվում:

- 2024 թվականի ապրիլի 19-ին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման շուրջ, և Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ տարածքների մի մասը պետք է անցնի Բաքվի վերահսկողության տակ։ - Համաձայնագիրն առաջացրել է տեղի բնակիչների բողոքը: Նրանք փակել են ճանապարհները և անցել բողոքի ցույցերի։

- Մայիսի 4-ին Տավուշի ցուցարարները քայլերթով շարժվել են դեպի Երևան, շարժումը ղեկավարում էր Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Ճանապարհին շատերն են միացել նրանց։

- Մայիսի 9-ին ցուցարարները ժամանել են Երևան և հավաքվել Հանրապետության հրապարակում։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջել է ՀՀ վարչապետի հրաժարականը։

Readovka.- Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Հավաքվածներին աջակցում է Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, որը ցուցարարների հետ միասին երգել է օրհներգը, ապա կատարել «Հայր մեր» աղոթքը։ Հանրահավաքի կարգախոսն է «Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված»։ Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում։ Նման մասշտաբի հանրահավաքներ եղել են միայն 2018 թվականին, որոնց նպատակն էր տապալել այն ժամանակվա վարչապետ Սարգսյանին: Այս անգամ ինքը՝ Նիկոլն է աթոռից թռչելու վտանգի տակ:

AGDchan.- Փաշինյանի գլխավորած կառավարությունը «լիովին ձախողել է երկրի կառավարումը»: Դա անհերքելի ճշմարտություն է։ Սորոսի և ԿՀՎ-ի հետ կապ հաստատելով՝ Փաշինյանն արդեն կորցրել է այն ամենը, ինչ կարող էր: Նա կկորցնի նաև մնացած ամեն ինչ: Նրա օրերը հաշված են։

МАРДАН.- Երևանում լայնածավալ բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ փաշինյանական ոճով սահմանազատման: Արդեն ամբիոնից պահանջում են, որ Փաշինյանը «մեկ ժամվա ընթացքում» հրաժարական տա վարչապետի պաշտոնից։ Փաշինյանը իշխանության եկավ ժողովրդական ցույցերի կամ «գունավոր հեղափոխության» արդյունքում: Հիմա նա լավ հնարավորություն ունի տեսնելու, թե ինչպես կարող է դա աշխատել իր դեմ։

AGDchan.- Մեկ միլիոն հայ՝ ընդդեմ ընդամենը մեկ Փաշինյանի: Բայց նրան քշել կարելի է՝ միայն նախ այրելով Երևանի ամերիկյան դեսպանատունը։

Рыбарь.- Բողոքի ցույցերը Հայաստանում շարունակվում են: Ցուցարարների կոչերն ու Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքները և հրաժարականի պահանջը սպասելի էին, չնայած դա անտեսվեց իշխանությունների կողմից։ Այս պահին սրացման նախադրյալներ չկան, և եթե ո՛չ ցուցարարները, ո՛չ իշխանությունները այլ բան չանեն, նման փակուղին կարող է երկար շարունակվել։ Այլ հարց է, որ ցուցարարներին դժվար թե այդ վիճակը բավարարի, ուստի նրանք ստիպված կլինեն ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի իշխանություններն իրենց հետ հաշվի նստեն: Այնուամենայնիվ, առայժմ կա որոշակի ստատուս քվո։

Lomovka.- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանում տեղի ունեցած մեծ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ։ Ցուցարարներին համերաշխություն են հայտնել տասնյակ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ, մտավորականության ներկայացուցիչներ։ Հայաստանի ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է դուրս բերել Հանրապետության հրապարակի կառավարական շենքեր։

Записки на заборе.- Դեպի Երևան երթն ավարտվեց հանրահավաքով, որին, տարբեր գնահատականներով, մասնակցում էր 18-ից 100 հազար մարդ։ Ցուցարարների թվում կային կանայք, երեխաներ, ծերեր... Գրոհայինների նմանվող ջոկատներ չկային։ Հնչեցին հայրենասիրական երգեր, ծածանվեցին Արցախի դրոշները։ Այդ ամենն ավելի շատ նման էր տոնական համերգի, քան հեղաշրջման փորձի։ Բանախոսը մեկն էր՝ Տավուշի մարզի ավագ քահանա Բագրատ Գալստանյանը։ Նա ասաց, որ առաջիկա օրերին տապալելու է Նիկոլ Փաշինյանին, իսկ մինչ այդ չի հեռանալու Հանրապետության հրապարակից։ Յուրաքանչյուր ոք կարող է մնալ իր հետ: Քահանան ակնկալում է խորհրդարանական ընդդիմության (այսպես կոչված՝ «նախկինների») օգնությունը, որը պետք է իմպիչմենտի գործընթաց սկսի։ Ապագայում նոր վարչապետ կարող է դառնալ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից մեկը։ Խորհրդարանական պայքարին զուգահեռ պետք է սկսել գործադուլներ և անհնազանդության այլ գործողություններ։

Шо, опять?.- Էհ, լավ կլիներ մնայի Մոսկվայում Հաղթանակի շքերթին, մտածել է Փաշինյանը։ Բայց նա, հիշեցնենք, ընդգծված ռուսաֆոբ էքստազի մեջ հրաժարվեց դրանից։ Ինչպես երևում է, նրա այդ երկակիությունն ու բազմավեկտոր լինելը ոչ մի լավ բանի չի բերի։ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում բազմահազարանոց հանրահավաք։ Ընդդիմությունը պահանջում է իշխանություններից հրաժարական տալ և նախաձեռնել է Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց։ Կհետևենք, թե ինչ է կատարվում։ Իսկապես հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է զարգանում և ավարտվում նման «եղբոր» քաղաքական կարիերան:

Осташко! Важное.- «Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը կտևի մի քանի օրից ոչ ավելի»,- ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գալստանյանը: Հայաստանի խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն արդեն պատրաստ են սկսել ընթացակարգը։ Հաղորդվում է նաև, որ Հայաստանում կլինեն խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ ներառյալ ուսանողների և բանվորների դասադուլները, հավելել է Գալստանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular