ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամենա-Ամենա». Իվետա Մուկուչյանը ներկայանում է նոր տեսահոլովակով

ՎԻԴԵՈ

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր յութուբյա նալիքում ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է«Ամենա-ամենա» երգի վրա: Երգի խոսքերի հեղինակները Նարեկ Հովսեփյանն է եւ Արտյոմ Մանուկյանը, երաժշտության հեղինակ՝ Իվետա Մուկուչյան: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Բեռլինում եւ Հայաստանում: 

ԻվետաՄուկուչյանի խոսքով՝ երգը հնարավորություն կտա մտածելու այն մասին, թե ինչ են մարդիկ գտնում կամ կորցնում կյանքի արագաշարժ ընթացքում: «Յուրաքանչյուրս ամեն օր ավելիին է ձգտում, մենք փորձում ենք գտնել ամենալավը, ամենաշքեղը, ամենամեծը, այդ իսկ պատճառով հաճախ նույնիսկ չենք նկատում այն, թե ինչ ունենք: Շատ շուտ սկսում է չբավարարել այն, ինչի մասին երազել ու հասել ենք: Ու արդյունքում չի երջանկացնում այդ ամենը: Սրանք այն հարցերն են, որոնց մասին ցանկացա անդրադառնալ»,- նշում է ԻվետաՄուկուչյանը՝ հավելելով, որ երգում շատ աղջիկներ իրենց կկարողանան գտնել:

Նրա խոսքով՝ «Ամենա»-ն նոր հաղորդագրություն ունի իր մեջ՝ իր էներգիտակայով, փոխանցած տրամադրությամբ, իմաստով: «Այդ պատճառով փորձեցի տեսահոլովակում ներկայանալ ամենատարբեր կերպարներով, տրամադրություններով, քանի որ ինչպես բոլորը, ես էլ եմ անցել սոցիալական միջավայրին հարմարվելու, ադապտանալուփուլով եւ հստակ գիտակցում եմ, թե ով եմ ես այսօր եւ ով եմ ուզում լինել ապագայում»,-նշում է նա:

Տեսահոլովակի որոշ հատվածներ նկարահանվել է Բեռլինում, իսկ մնացած հատվածը Հայաստանում (ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular