Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի
ԻՐԱՎՈՒՆՔՍուրբ Աննա եկեղեցու սարկավագը շուտով ազա կարձակվի։ Այդ մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Սոցիալական ցանցերում մտահոգությունները տեսնելով՝ տեղեկացնեմ, որ սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է, անձամբ հանդիպել եմ, մինչև 16:00 ազատության մեջ կլինի»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ սարկավագն այսօր բերման է ենթարկվել Սայաթ-Նովա եւ Աբովյան խաչմերուկից, որտեղ մասնակցել է անհնազանդության ակցիայի։ Ոստիկանները բիրտ ուժ էին գործադրել ինչպես եկեղեցու սպասավորներն, այնպես էլ նահատակված հերոսի մոր նկատմամբ, իսկ սարկավագին նաեւ բերման ենթարկել։