ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է և ինքն իրեն խաբում է. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս  Հայաստանում սկսված իշխանափոխության համաժողովրդական շարժումը չպետք է համեմատվի նախորդ բոլոր բողոքի ակցիաների հետ։ Այս մասին eadaily.com-ին ասել է քաղաքագետ, «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր շարժում ունի իր առանձնահատկությունները:

«Սակայն այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, վկայում է գործող իշխանությունների վարած քաղաքականությունից հանրային դժգոհության ավելի քան զգալի աճի մասին»,- ասել է քաղաքագետը։
Նա վստահություն է հայտնել ներկայիս շարժման հաջողության համար, որը պետք է վերականգնի հայկական պետության և հայ ժողովրդի ազգային արժեքները։ Պետրոսյանը նշել է, որ ներկայիս շարժմանը դիմակայելն ուղղակի անհնար է, իսկ իշխանությունն ինքը հոգեվարքի մեջ է։ Որպես այդ հոգեվարքի օրինակ նա բերել է մայիսի 9-ի միջադեպը, երբ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը փորձել է մխրճվել մարդկանց ամբոխի մեջ։
Անդրադառնալով այն փաստին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սկսել են տարածել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որի տակ գրում են «լեգիտիմ վարչապետ», Պետրոսյանը ընդգծել է, որ նախօրեին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը հստակ ցուց է տալիս Փաշինյանի լեգիտիմության աստիճանը: «Եթե հրապարակում 140 հազար մարդ իրեն անվստահություն է հայտնում, սա՞ է նրանց լեգիտիմ վարչապետը։ Սկսվել է մի գործընթաց, որտեղ իշխանությունը փորձում է ինքն իրեն խաբել», - ասել է քաղաքագետը։
Պատասխանելով համաժողովրդական շարժման անկման հույս ունեցող իշխանությունների մարտավարության մասին հարցին՝ Պետրոսյանը կոչ է արել այդ հարցն ուղղել հենց իշխանություններին։ «Բայց, իմ խորին համոզմամբ, սկսվել է մի գործընթաց, որն ի վերջո բերելու է իշխանափոխության»,- նկատել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular