ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 11-ին, ժամը 19:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ (1).jpg (125 KB)

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ (3).jpg (134 KB)

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորներ Ա․ Մ․-ին (ծնված 2003 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2002 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular