ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԽՍՀՄ հանրապետությունները գաղութներ չէին, որպեսզի հասկանաք, թե ինչպես են գաղութարարները վերաբերվել «բնիկներին», նայեք Հնդկաստանի պատմությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը չի կարելի անվանել «մետրոպոլիա», իսկ նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունները «գաղութներ». նման կարծիք է aif.ru-ին տված հարցազրույցում հայտնել  Հնդկաստանից բժիշկ Ջասվինդեր Սինգհը, ով 1987-1992 թվականներին սովորել է Տաշքենդում։

«Հռոմեացիներն են ասել բաժանիր և տիրիր, - ասել է բժիշկը,- բրիտանացիները գործի դրեցին այդ կանոնը և արդյունքում մեր երկիրը բաժանեցին երկու մասի` բուն Հնդկաստանի և Պակիստանի: Խորհրդային Միությունը, ընդհակառակը, անընդհատ փորձում էր հարթել ներքին հակասություններն ու տարաձայնությունները:

ԽՍՀՄ օրոք, մինչև Գորբաչովի իշխանության գալը, նորմալ էին ապրում հայերն ու ադրբեջանցիները, վրացիներն ու աբխազները, տաջիկները և ղրղզները։ Իսկ ի՞նչ է կատարվում նրանց միջև հիմա առանց «ավագ եղբոր» ներկայության։ ԽՍՀՄ-ը որպես պետություն ցույց տվեց, որ դու սովետական մարդ ես մեկ մեծ ընտանիքում, բոլորը եղբայրներ են, այդ հայեցակարգն ամենակարևորն էր։ Ռուս, ուզբեկ, թաթար, բելառուս - կարևոր չէ, դուք Խորհրդային Միության բնակիչ եք:

Բայց բրիտանացիները երբեք չեն փորձել նույնիսկ մեկ միլիմետրով ցույց տալ, որ իրենք ինչ որ կերպ մոտ են մեզ։ Նրանք միայն տերեր են, ասողներ, հնդիկներին հավասար չեն, և ահա այդպես նրանք մեծացրել են ամբողջ սերունդներ, դուք մեր ստրուկներն եք, ծառաները, ոչ թե եղբայրները»։

Սինգհը նաև հավելել է, որ ԽՍՀՄ ժողովուրդների եղբայրության հետ կապված գրեթե ողջ Հնդկաստանը համանման կարծիք ունի։

«Որպեսզի հասկանաք, թե ինչպես են գաղութարարները վերաբերվել «բնիկներին», պետք է միայն նայել Հնդկաստանի պատմությանը, - բացատրել է դոկտոր Սինգհը,- ԽՍՀՄ-ի պահվածքը իր կազմում գտնվող հանրապետությունների հետ միշտ բոլորովին այլ է եղել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular