ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիտվայում նախագահական ընտրություններ են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիտվայում նախագահական ընտրություններ են անցկացվում։ Մոտ 2,5 միլիոն ընտրող որոշում է, թե առաջիկա հինգ տարում ով է զբաղեցնելու Լիտվայի բարձրագույն կառավարական պաշտոնը, հայտնում է dw.com-ը։

Հարցումները ցույց են տալիս, որ ակնհայտ ֆավորիտը գործող նախագահ, 59-ամյա պրոֆեսիոնալ տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան է, որը ղեկավարում է Լիտվան 2019 թվականից։ Նրա հետ մրցապայքար է մտել ևս յոթ թեկնածու։

Առաջին արդյունքները սպասվում են մայիսի 13-ի գիշերը։

Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա բացարձակ մեծամասնություն, ապա մայիսի 26-ին Լիտվայում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ կհանդիպեն երկու ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները։

Միաժամանակ երկրում անցկացվում է երկքաղաքացիության ներդրման հանրաքվե։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular