ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  այցն ԱՄՆ հետաձգվել է նախագահ Բայդենի գրաֆիկի հետ անհամատեղելիության պատճառով։

Այս մասին Էդողանն ասել է Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով նաև թուրք-հունական հարաբերություններում ԱՄՆ-ի միջնորդական դերակատարության հնարավորությանը:

Նախատեսված այցի հետաձգումը Թուքրիայի նախագահը պայմանավորել է ԱՄՆ-ի՝ ընտրությունների նախաշեմին գտնվելը, որի պատճառով Բայդենի գրաֆիկն ավելի հագեցած է դարձել։

Էրդողանի խոսքով՝ նման այցելություններն իրականացվում են երկու կողմերի համար հարմար ժամանակ։

Խոսելով թուրք-հունական հարաբերություններում ԱՄՆ միջնորդական դերակատարության մասին,  Էրդողանը նշել է, որ հանդես են գալիս Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում ԱՄՆ-ի քաղաքական հավասարակշռության պահպանման օգտին, բացի այդ, Թուրքիան ուղիղ կապ է պահպանում Հունաստանի հետ՝ առանց միջնորդների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular