ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննախադեպ թիվ. քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել առավոտվանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես Բագրատ Սրբազանը երեկ անոնսել էր, ժամը 08:00-ից սկսած քաղաքացիները պարալիզացնում են ամբողջ քաղաքը, փողոցներ փակում։ Փողոցներ փակելու համար Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ քաղաքացիների մայրաքաղաքի տարբեր հատվածներից:   

ՆԳՆ–ից MediaHub-ին փոխանցեցին, որ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 113-ի։ 

Նշենք, որ հաշվի առնելով, թե ինչ ուժ են կիրառում իրավապահները՝ բերման ենթարկվածների թիվը դեռ կավելանա:

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, ինչպես ինքն է ասում, գույն չունի, բայց այն բոլոր գույների համադրությունն է, որտեղ եռագույնը պետք է հաղթի։

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular