ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում արգելափակել են Վիքիպեդիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի տարածքում ապրիլի 29-ից արգելափակվել է «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը: Գազետա.ռու կայքը, հղում անելով Hurriyet-ին, գրում է, այն արգելափակվել է տեղի իշխանությունների վարչական միջոցառումների շրջանակում, դատական վճիռ չկա:

Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով, Վիքիպեդիայի արգելափակումն արվել է գրաքննության նպատակով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանին Վիքիպեդիայում վերանվանել են «դիկտատոր»՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո:

«Reuters»-ն էլ հաղորդում է, որ թուրք օգտատերերի համար անհասանելի է դարձել առցանց հանրագիտարանը բոլոր խմագրական լեզուներով:

«Թուրքիան արգելափակում է» նախաձեռնության հաղորդմամբ, արգելափակումը կատարվել է ֆիլտրացիոն գործիքներով, որոնք կիրառվում են բովանդակությունը գրաքննության ենթարկելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular