ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Հայաստանը տեսնում է դեմիլիտարիզացված և «Արևմտյան Ադրբեջանի» կարգավիճակով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը Կովկասի առաջատար պետությունն է՝տնտեսական, քաղաքական և ռազմական առումներով: Եթե մենք տեսնենք, որ ՀՀ-ում գլուխ են բարձրացնում ռևանշիստները և Ֆրանսիան ՀՀ-ին հզոր զինատեսակներ է տրամադրում, ապա թող մեզանից ոչ ոք չնեղանա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը գրում է, որ Ալիևը հերթական անգամ սպառնում է թե ՀՀ-ին, որպես պետություն, թե ընդդիմությանը, որոնք այս օրերին դուրս են եկել հայաստանյան փողոցներ՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով:

Բաքուն ուղիղ սպառնում է ՀՀ-ին և Արևմուտքին՝ եթե Ֆրանսիան կամ այլ երկիր զինի հայկական բանակը, հզորացնի հայոց բանակի ներուժը, ապա Ադրբեջանը կանխարգելիչ հարվածներ է հասցնելու ՀՀ զինված ուժերի լոգիստիկային՝ոչնչացնելով ֆրանսիական, հնդկական կամ այլ զինատեսակներ: Դա նշանակում է, որ Բաքուն Հայաստանին սպառնում է դեմիլիտարիզացիայով, եթե հայոց բանակը փորձի վերականգվել՝ 2020թ.-ի պատերազմից հետո:

Ալիևը Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերին, հայկական ընդդիմությանն անվանում է ռևանշիստներ, նա չի ցանկանում, որպեսզի Փաշինյանին հեռացնեն և իշխանության գան ազգային, հայրենասիրական, պետականամետ ուժեր, ովքեր թույլ չեն տալու ադրբեջանական թեզերով դեմարկացիա կամ «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում: Ալիևը սպառնում է թե՛ ընդդիմությանը, թե՛ ՀՀ-ն վերազինել փորձող արտաքին ուժերին, քանի որ չի ցանկանում Արցախի հարցի ռեինկարնացիա: Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում Հարավային Կովկասում լոգիստիկ միջանցք դառնալու համար՝ ՌԴ-Ադրբեջան-Իրան, Կենտրոնական Ասիա-Կովկաս-Թուրքիա-ԵՄ ուղղությունների վրա՝ օգտագործելով նավթագազային ռեսուրսներից ստացվող եկամուտներն ու գեոպոլիտիկ իրավիճակն ու սեփական աշխարհագրական դիրքը: Բաքուն նաև ակտիվորեն զինվում է՝ Թուրքիայի և Իսրայելի միջոցով:

Այսպիսով, Ադրբեջանի համար չկա խաղաղության օրակարգ՝ Ալիևը ցանկանում է հասնել Հայաստանի ամբողջական կապիտուլյացիային՝ «Արևմտյան Ադրբեջանի» ռազմավարությունը կյանքի կոչելու և Մեծ Թուրան կառուցելու համար:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular