ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստան աշխատելու համար եկող օտարերկրացիները պետք է հարգեն երկրի ավանդույթները և իմանան ռուսաց լեզուն, ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ է բարեկամ երկրներում պայմաններ ստեղծել, որպեսզի այնտեղ ռուսաց լեզուն դասավանդվի։ Վոլոդինը սա անվանել է «շատ լուրջ» աշխատանքի ոլորտ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Գործընկերներ, կարծում եմ կհամաձայնեք, որ մեզ համար կարևոր է, որ այստեղ աշխատելու գան ռուսաց լեզվի իմացությամբ մարդիկ՝ մեր ավանդույթների, մեր մշակույթի հանդեպ հարգանքով։ Իսկ մեր պատմությունն ընդհանուր է: Չեմ կարծում, որ որևէ մեկը մոռացել է այն»,- ասել է Պետդումայի խոսնակը կառավարության փոխնախագահի պաշտոնում Ալեքսեյ Օվերչուկի թեկնածության քննարկման ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular