ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել խորհրդարանի շենքում. նրանք պահանջում են վարչապետին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեհ ֆերմերները՝ գյուղմթերք արտադրող Orka կազմակերպությունից, հայտարարել են Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) շենքում հացադուլ սկսելու մասին։ Այս մասին հայտնում է interia.pl պորտալը։

«Մենք հացադուլ ենք սկսում և չենք դադարեցնի այն, քանի դեռ վարչապետ Դոնալդ Տուսկը չի հանդիպել մեզ հետ», - պորտալը մեջբերել է հացադուլի կազմակերպիչների առաջնորդ Մարիուշ Բորովյակի խոսքերը։

Նրա խոսքով՝ հացադուլ հայտարարածները, որոնք Վարշավա են եկել միայն Լեհաստանի վարչապետի հետ հանդիպելու համար, միայն ջուր են խմելու։

Լեհ ֆերմերները զանգվածային բողոքի ցույցեր են սկսել փետրվարի 9-ին։ Գյուղատնտեսական արտադրողները պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղմթերքի ներմուծումը և ուժեղացնել ազգային անասնաբուծության աջակցությունը։ Նրանք նաև անհամաձայնություն են հայտնել Եվրամիության «Կանաչ գործարքի» ռազմավարության հետ, որը կոչ է անում մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular