ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30 %-ը. WSJ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին մեկ ամսվա ընթացքում ուկրաինական հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցել ռուսական զորքերի արձակած հրթիռների միայն 30 տոկոսը, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Վերջին վեց ամսվա ընթացքում ուկրաինացի զինվորականները խոցել են հրթիռների միջինը 46 տոկոսը, մինչդեռ նախորդ վեց ամիսներին հակաօդային պաշտպանության արդյունավետության ցուցանիշը կազմել էր 73 տոկոս, հաշվել են հրատարակության լրագրողները՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարության տվյալները։

«Ուկրաինայի հակաօդային պաշտպանության աշխատանքի արդյունքների վատթարացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը ուժեղացնում է անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումները և արձակում ավելի դժվար խոցվող զենքեր, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները», - նշում է թերթը:

Բացի այդ, նշում է WSJ-ը, Կիևը զինամթերքի սուր պակաս է զգում Patriot համակարգերի համար, որոնք երկրի լավագույն պաշտպանությունն են նման հարձակումներից:

Հրատարակության հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը նախորդ վեց ամիսների ընթացքում արձակել է 114 բալիստիկ և 46 հիպերձայնային «Կինժալ» և «Ցիրկոն» հրթիռներ։ Վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինան խոցել է Ռուսաստանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների միայն 10 տոկոսը։ WSJ-ի տվյալներով՝ այս տարվա ընթացքում այն չի որսացել ոչ մի S-300 կամ S-400 հրթիռ արձակված Ուկրաինայի ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular