ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. ավելի մեծ հետևանքներ կունենա. եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու. Մովսեսի գյուղապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, շարունակում է պայքարը: 

Ինչ վերաբերում է  շարժման առաջնորդին ու մասնակիցներին ուղղված քննադատությանն ու մեղադրանքներին, թե պատերազմ են  հրահրում, մեր զրուցակիցն՝ Մովսես գյուղի գյուղապետ Արմեն Փոլադյանն ասաց.

«Այսպես էլ է պատերազմ լինելու, կամ եթե չլինի էլ, ապա խաղաղ ճանապարհով տարածքներ տալը նույն սառը պատերազմն է, որն ավելի մեծ հետևանքներ կունենա։ Եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու»։

Հարցին՝ սահմանազատման գործընթացից հետո կոնկրետ ի՞նչ իրավիճակում է  հայտնվելու Մովսես գյուղը, Արմեն Փոլադյանը պատասխանեց՝ ինչպես մյուս գյուղերը, այնպես էլ՝ Մովսեսը։

«Ադրբեջանն ավելի շատ հողեր ունի մեզ տալու, նույնիսկ քարտեզով որ նայում ենք, կան ադրբեջանցիների կողմից կառուցված տներ, որ մեզ պատկանող հողատարածքներում են կառուցվել։ Ներկա դրությամբ ես իրատեսական չեմ համարում, որ այդ տարածքները կվերադարձնեն, քանի որ մինչև այս պահը մեկ միլիմետր նրանք հետ չեն տվել»,- եզրափակեց Մովսեսի գյուղապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular