ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այս շարժումն, այս երթն օրակարգ ունի և այդ օրակարգով է շարժվելու, չի շեղվելու այդ օրակարգից։  Այս շարժումն անկում էլ ապրի, ժողովուրդն արթնացել է»,-ասել է Բագրատ Սրբազանը։

«Իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ մեզ հայտնում են, որ վերջին տարիներին այսպիսի ծավալի գործողություններ տեղի չեն ունեցել։

Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս՝ Հայաստանի ողջ տարածքով մեկ պետք է իրականացվեն անհնազանդության խաղաղ, հաշտական և սիրով գործողություններ»,-ավելացրել է նա։

Վերջում Բագրատ Սրբազանը ավելացրեց․ «Տիրոջ կամոք ճշմարտությունը հաղթելու է․ ինչ ճանապարհով ուզում է լինի՝ հաղթելու ենք»։

Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ վաղն առավոտյան ժամը 10-ին կշարժվեն դեպի ԵՊՀ՝  ուսանողներին ողջունելու, այնուհետև կայցելեն Ժուռնալիստների միություն՝ գնահատանքը վերստին  լրագրողներին հայտնելու, ապա կգնան մետրո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular