ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ Փաշինյանն իբրև ՀՀ վարչապետ առաջ ընկնելով ճանաչեց Ադրբեջանի Հանրապետությունը՝ կոնկրետ, 86.6 քկմ-ով, ադրբեջանի նախագահն ի պատասխան ոչինչ չբարձրաձայնեց, այսինքն, ոչ միայն թվեր չֆիքսեց, այլև՝ ընդհանրապես, ՀՀ տարածքային ամբողջականության մասին խոսք չասաց։ Ասել է՝ չճանաչեց ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Սա ալիևն է՝ կասեք։ Հարց՝իսկ ի՞նչ էր անում 44-օրյա պատերազմում պարտված Փաշինյանը՝ պատերազմից հետո։ Հիշեցնենք՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջան- թշնամի պետության զինուժը ՀՀ տարածք էր մտել՝ տարբեր կողմերից խախտելով Հայաստանի անկախ Հանրապետության սահմանները, փաշինյանը շռայլորեն նվերներ էր տալիս ալիևին՝ մի դեպքում՝ բարձունքներ նվիրաբերելով, թե բա՝ ու՞մ է պետք, տարին 12 ամիս ձյուն է, մյուս դեպքում՝ ջրային տարածքներ, թե՝ ինչ է՝ Սև լճի 30 տոկոսի համար պատերա՞զմ ենք սկսելու․․․Ի հավելումն, 2022-ի սեպտեմբեր 13-ին Ջերմուկի վրա հարձակումից հետո ադրբեջանական զինուժի հետ չքաշվելը․․․

Այսինքն, ինքը, հենց ինքն իր թվաբանությամբ երբ նախ հայտարարում է, թե՝ «Ես, կներեք, 29800 քառակուսի կմ-ի վարչապետն եմ»՝ իսկ որոշ ժամանակ անց այս հայտարարության հեղինակը 29800-կմ քառակուսին իր իսկ խոսույթում /հայտնի չէ, թե՝ իրականում՝ ինչքա՞ն/ դարձնում է 29743 կմ քառակուսի, նշանակում է՝ փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս առ այն, որ հանցագործություն է կատարել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Փաստինֆո»-ն բազմաթիվ հարցումներ է ուղարկել թե ԱԳՆ, թե կառավարություն, այդ թվում Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի աշխատակազմեր, թե ՊՆ, որոնց արդյունքներով փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել ծանր հանցագործություն՝ ընդդեմ երկրի սահմանադրական կարգի, անվտանգության ու առանց որեւէ իրավական հիմնավորման ՀՀ զինված ուժերը Սյունիքից ու Գեղարքունիքից հետ են քաշվել առաջնագից՝ թշնամուն հանձնել ՀՀ ԶՈՒ հսկողության ներքո գտնվող տարածքները, ինչը հիմա արվում է նաեւ Տավուշում։

Ավելին, առ այս պահը որեւէ հերքում ոչ մի պետական մարմնից չենք ստացել, ոչ էլ քրեական վարույթ է նախաձեռնվել Նիկոլ Փաշինյանին՝ ծանր հանցագործության մեջ, իբր, անհիման մեղադրելու համար։ Փաշինյանն ինքը եւս նման բողոք չի ներկայացրել։

Իսկ զավեշտները ամեն Աստծո օր շարունակվում են․․․

Սահմանին տեղադրված ինչ-որ սյունի մասին խոսելով այն մեր տարածքային ամբողջականությունն է համարում փաշինյանը։ Ինքնաշեն ինչ-որ սյան մասին է խոսքը, որը նրա կամոք տեղադրվել է ի՛ր պատկերացրած սահմանին։ Ըստ նրա՝ այս սյունը տեղադրելու որոշումն ինքը կայացրել է՝ ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իսկական մանկապարտեզ։

Նույն կերպ վերջերս ինքնաշեն մի մակետ էր ձեռքին ման գալիս նա՝ ներկայանալով որպես իր ձեռքի մակետի վարչապետ ։

Իրականում, փաշինյանի պատասխանատվության տիրույթները չեն տարածվում Հայաստանի և հայության վրա՝ նույնիսկ 1 միլիմետրի չափով։

Այ, ադրբեջան սարքովի պետության մասին եթե ասեր, արդար կլիներ, մանավանդ, ամեն օր դա հաստատում են ադրբեջանցիները՝ սարսափով մտածելով ՀՀ հաջորդ իշխանության մասին։

Այսպես ամեն օր մի նոր անհեթեթություն մոգոնելով փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը շարունակաբար խախտում է՝ այդպիսով անհեթեթ հայտարարություններով, ինքնաշեն մակետով ու ինքնաշեն սյուներով որոշակի կանխակալ քաղաքականություն իրականացնելով այսպես կոչված սահմանազատում-սահմանագծումից առաջ։ Այսինքն, դեռ փաստերն ըստ համաձայնեցված քարտեզի /այդպիսին չկա առայսօր/ չֆիքսած, նա արդեն մտովի և բարձրաձայն ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտում է հօգուտ ադրբեջանի։

Հիմա՝ մենք կարո՞ղ ենք, չէ՞, մտածել, որ թե Նիկոլ Փաշինյանը, թե գլխավոր դատախազը համամիտ են մեր գնահատականների հետ, քանի որ առ այս պահը հակառակը չենպնդել։ Այդ պարագայում՝ հարց՝ ինչու գլխավոր դատախազը քայլեր չի ձեռնարկում, սեփական կամոք դառնում հանցակի՞ց։ Ով-ով, բայց գլխավոր դատախազը պետք է, որ իմանա՝ ծանր հանցագործությունը պարտակելը հանցագործություն է, եթե բացառենք կազմակերպված խմբի կողմից, խմբային շահերից ելնելով, հստակ դերաբաշխմամբ կատարումը՝ մեկը երկրի տարածքային ամբողջականության դեմ քայլեր է անում, մյուսը՝ պարտակում։

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular