ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Rossaprimavera.ru–ն «Քաղաքագետ. Հայաստանում ծնվում է «քաղաքական քրիստոնեություն»» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ Եկեղեցու գլխավորած բողոքի ցույցերը վկայում են այն մասին, որ Հայաստանում «քաղաքական քրիստոնեություն» է առաջանում, իր Տելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանցի արևելագետ և քաղաքագետ Կարինե Գևորգյանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ցուցարարներին առաջնորդում է գործող արքեպիսկոպոսը, որը ժողովրդի ուշադրությունը նեղ քաղաքական խնդիրներից տեղափոխել է ազգային հարցերով չսահմանափակված «էթիկական և գոյաբանական» խնդիրների լուծմանը։

Ըստ արևելագետի, չնայած որոշ վերլուծաբանների թերահավատությանը ցուցարարների հաղթանակի հավանականության վերաբերյալ, բողոքի ակցիային աջակցել են նաև Սփյուռքի ազդեցիկ համայնքները, այդ թվում՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի։

«Բագրատ արքեպիսկոպոսին որպես «Կրեմլի գործակալ» և Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի աջակից ներկայացնելու իշխանությունների փորձերը ձախողվել են։Արևմուտքը, որն առանց այդ էլ բավական խնդիրներ ունի, դժվար թե Փաշինյանին ների Սփյուռքի հետ չշփվելու համար։ Եվ, հետևաբար, նա ոչ միայն չի փրկի նրան, այլ նաև շահագրգռված է ազատվել նրանից, ինչպես միշտ, այդ ամենի համար մեղադրելով Ռուսաստանին»,- եզրափակել է Գևորգյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular