ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայդենն արգելել է մինչև 2040 թվականը ՌԴ-ից ուրան ներկրել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ամերիկացի կոնգրեսականների ընդունած օրենքը, որն արգելում է Ռուսաստանից ուրանի ներկրումը, հայտնում է Սպիտակ տունը։

«Երկուշաբթի նախագահը ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներմուծման արգելքի մասին 1042 H.R. օրենքը, որն արգելում է չճառագայթված, ցածր հարստացված ուրանի ներմուծումը, որն արտադրվում է Ռուսաստանի Դաշնությունում կամ ռուսական օբյեկտներում»,- ասված է հայտարարության մեջ։

Ապրիլին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել օրինագծին, որն արգելում է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը։ Փաստաթուղթն ուղարկվել էր Բայդենին՝ ստորագրման։ Սահմանափակումն ուժի մեջ կմնա մինչև 2040 թվականը։

Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։ Փաստաթղթի համաձայն, սահմանափակումներին զուգահեռ թույլատրելի են նաև շեղումներ. մինչև 2028 թվականի հունվար ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կկարողանա ներմուծման թույլտվություններ տալ, եթե մատակարարման այլ աղբյուրներ չլինեն:

2024 թվականի հունվարին ԱՄՆ միջուկային էներգիայի վարչությունը հայտարարել էր, որ մտադիր է իր դաշնակիցների հետ համատեղ ցածր հարստացված ուրան արտադրել՝ ռուսական մատակարարումներից կախված չլինելու համար։ Գերատեսչության ղեկավար Քեթրին Հաֆի խոսքով, նախատեսվում է համատեղ արտադրություն հիմնել Ճապոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ։ Ներկայում ԱՄՆ ատոմային էներգիայի արդյունաբերության մեջ ռուսական մատակարարումների մասնաբաժինը կազմում է մոտ 20%:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular