Մբապեն հուզիչ գրառում է կատարել ՊՍԺ-ից հեռանալու կապակցությամբ
ՍՊՈՐՏՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գրառում է կատարել սոցցանցերից մեկում՝ ամռանը ակումբից հեռանալու և Լիգա 1-ի լավագույն խաղացողի կոչումը ստանալու կապակցությամբ։
«Մեծ էմոցիաներ ունեմ 5-րդ անգամ Լիգա 1-ի լավագույն խաղացողի կոչմանն արժանանալու համար: Շատ շնորհակալ եմ այն սիրո համար, որ ստացել եմ այս տարիների ընթացքում: Երբեք չեմ մոռանա այն առանձնահատուկ պահերը, որոնք կարողացա անցկացնել ակումբի հետ։
Շնորհակալ եմ այս յուրահատուկ և հեղինակավոր ակումբի՝ ՊՍԺ-ի իմ թիմակիցներին և անձնակազմին: Գլուխս բարձր եմ հեռանում, բայց երբեք չմոռանալով, որ հավերժ երախտապարտ եմ ձեզ»,- գրել է Մբապեն։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի ֆուտբոլիստների և մարզիչների միության վարկածով ճանաչվել է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն խաղացող։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ՝ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։