ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բիրտ ուժ». ինչը չի տեսնում ՆԳՆ խոսնակը, փաստում է իրավապաշտպանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը 1or.am-ի հետ զրույցում հարց է բարձրացնում՝ «Ո՞վ ասաց, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում։ Նրանք ընդամենն իրենց գործառույթն են կատարում, բերման են ենթարկում, իրենց օրինական պահանջը չկատարողներին»։

Ի՞նչ է ենթադրում բիրտ ուժի կիրառումը, կամ ոստիկանը ե՞րբ կարող է ուժ կիրառել։ Ոստիկանության մասին օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է, որ «Ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել»:

Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։ Հոդված 30-ն էլ սահմանում է․ «Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը»:

Սա արդեն իսկ բիրտ ուժը պետք է բացառի, հատկապես, երբ քաղաքացին չի դիմադրում բերման ենթարկվելուն և օրինական պահանջը կատարելուն։ Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց․

«Օրինակ երբ անձին բերման են ենթարկում և նա հագիստ գալիս է, ապա ինչո՞ւ են իրեն քաշքշում, ձեռքերը ոլորում, ցավեցնում, հրում և այլն։ Սա մինիմալն է, բայց բիրտ ուժի կիրառում է։ Ֆիզիկական ուժ գործադրելը պետք է ունենա նպատակահարմարություն։ Օրինակ՝ դիմադրելը։ Այսօր բերման երթարկվողներից մեկը հանգիստ ասում էր, ինչո՞ւ եք հրում հանգիստ գալիս եմ»,- ասաց իրավապաշտպանը։

Մայիսի 9-ից սկսած՝ Հարությունյանը ևս երեք իրավապաշտպանի հետ ամենօրյա ռեժիմով ոստիկանության բաժիններում է՝ աջակցություն է ցուցաբերում բերման ենթարկվածներին։ Արձանագրում է բիրտ ուժի կիրառման հիմնական նպատակը․

«Դրանով վախ են սփռում քաղաքացիների շրջանում, դա նպատակ ունի հավաքի հնարավոր մասնակիցներին նախազգուշական մեսիջ ուղարկելու, որ ձեզ հետ էլ նույն կերպ կվարվենք»։

Ամեն դեպքում անկախ ոստիկանական գործողություններից, ուժի կիրառման դրսևորումներից, Վարազդատ Հարությունյանը նշում է, որ իր և ընկերների իրավապաշտպան գործողությունները շարունակվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular