ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեկան խաղադրույքի դեմ կարելի է պայքարել նաև խաչով, բայց միայն խաչակնքվելը քիչ է. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ե՞րբ կգա մի օր, երբ կմնա մի օր. Աշոտյանի գործով հերթական դատավարությունից հետո Աշոտյանի իսկ բարձրացրած հարցն ուղղվեց Աշոտյանին։

Պատասխանեց․ «Երբ մոտեցնենք այդ օրը։ Այդ օրը կախարդական օր չէ, այդ օրը մարդկանց քրտինքով, պայքարով, կռվով է գալիս, ազնվությամբ է գալիս և ամեն կերպ այդ օրը մոտեցնելը կախված է մեր հազարավոր քաղաքացիներից»։  

Աշոտյանը հայտարարեց, որ շարժումն անպայման հաջողելու է։ Նրա խոսքով՝ իրավունք չունի չհաջողելու, որովհետև մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել նաև խաչով։  «Բայց միայն խաչակնքվելը քիչ է, վստահ եմ, որ ժողովուրդն ավելի լայն պայքար է մեղելու»։

Իսկ թե որն է նրա ուղերձը՝ ուղղված շարժման աջակիցներին, Աշոտյանը նշեց. «Չհոգնել, չվախենալ, չհուսահատվել, լսել Բագրատ սրբազանին և առաջնորդվել խղճով»։

Թե ինչն է պակասում Փաշինյանին՝ հրաժարականի համար, ասաց՝ խիզախությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular