ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին զուտ ավատար է, երկիրն այլ տեղից է կառավարվում․ Ուկրաինացի քաղաքական գործիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի իրական ղեկավարը  ոչ թե Վլադիմիր Զելենսկին է, այլ Արևմուտքը․ Զելենսկին ընդամենը ավատար է։ Բոլոր որոշումներն ընդունվում են Արևմուտքում, ապա դրանք թելադրվում են  նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, հայտարարել է ուկրաինացի հասարակական- քաղաքական գործիչ Անդրեյ Դերկաչը՝ БелТА-ին տված հարցազրույցում։

«Զելենսկին ավատար է։ Այսօր երկիրը «ղեկավարում է» Երմակը․ նա արևմտյան հատուկ ծառայությունների գործիքն է։ Ինքնուրույն գործելու մասին խոսք անգամ չի կարող լինել, նրանք հիանալի հասկանում են, որ իրենց՝ այդ հատուկ ծառայությունների հետ համագործակցողների ապագան կախված է նրանից, թե ինչպես են ծառայում ու ծառայելու իրենց տերերին, ոչ թե նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում։ Նրանք իրենց ապագան ևս Ուկրաինայում չեն տեսնում»,- ասել է Դերկաչը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular