ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել․ Ռադիկ Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանուն հայրենիքի» շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ  մայիսի 13-ին այցելեց ստեղծագործական միություններ։ Բագրատ սրբազանը նախ եղավ Նկարիչների միությունում, այնուհետև գնաց Գրողների միություն, եղավ ԳԱԱ-ում և Պատմության ինստիտուտում։ Օրվա ավարտին արդեն  Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն ամփոփեց օրը և իր գոհունակությունը հայտնեց՝ շեշտելով, որ իր այցելած բոլոր վայրերում էլ իրեն ջերմ են ընդունել։

168.am-ի հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասել է, որ չի կարողացել հանդիպել Բագրատ սրբազանի հետ։

«Առողջական խնդիրների պատճառով իմ սենյակում եմ եղել, չեմ կարողացել դուրս գալ»,- նշել է Ռադիկ Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է շարժմանը, Ռադիկ Մարտիրոսյանն ասել է՝ ամեն մի շարժում, որը նպատակ ունի լուծելու բարդ, հասարակության, հանրության համար շատ կարևոր խնդիրներ՝ պիտի ողջունել։

«Մեր հանրության հարյուր հազարավոր անդամներ՝ ավելին կամ պակասը  կարևոր չէ, եթե հավատում են այդ նախաձեռնությանը, շարժմանը, ապա պիտի ողջունել»,- նշել է Ռադիկ Մարտիրոսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular