ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից․ Բագրատ Սրբազան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է․ միայն հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից։

Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Այսօր հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդիպել ենք 3 նախկին վարչապետներին՝ Հրանտ Բագրատյանին, Խոսրով Հարությունյանին և Վազգեն Մանուկյանին։

Բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն, և մենք պարզապես կոչված ենք այս ամբողջ էներգիան հասցնել արդյունքի․ արդյունքը պիտի լինի ճշմարտության հաղթանակը»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանն ավելացրել է, որ  ՔՊ-ականները իրենց լավ չեն պահում, և շարժման հետ կապված ավելորդ խոսաքցություններ է լսում։

«ՔՊ-ականները իրենց լավ չեն պահում, բայց մեր առաքելությունը լավ չպահողների հետ գործելն է, ոչ թե՝ լավ պահողների։

Խորհրդարանական խմբակցություններն իրենց տնային աշխատանքներն արդեն սկսել են կատարել․ կարիք կա նաև գործել ՔՊ-ի հետ»,- հայտնեց նա։

Բագրատ Սրբազանը հավաքվածներին հայտնեց, որ վաղը ժամը 16:00 պետք է ներկա լինեն Ազատության հրապարակում, այնտեղ ժամը 17:00-ին տեղի կունենա միջազգային տնտեսական համաժողով, որին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։

«Ժամը 16:00 պետք է ներկա լինենք Ազատության հրապարակում և մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Նիկոլ Փաշինյանին»,- հայտնեց Սրբազանը։

«Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկա այս պայքարից։ Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան։

Ինչպես միշտ ասել եմ Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի Նոր Հայաստանին»,- ավելացրեց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular