ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արշակ Կարապետյան. «Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է»:

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը, «Համահայկական երիտասարդական ճակատի» ղեկավար Հովհաննես Հարությունյանը և կուսակցության ակտիվի անդամներն այցելել են Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող հայ եկեղեցական գլխավոր համալիր՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պատրիարքական էքսարքի նստավայր:

Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հանդիպման արդիական (հատկապես այսօր) հարցերն էին 1700-ամյա քրիստոնեական հավատքի նշանակությունը հայ հասարակության, հայկական հիմքերի, ավանդույթների և մշակույթի, ինչպես նաև Հայաստանի հոգևոր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար:

Քննարկվել է  եկեղեցու դերը Հայաստանի ժամանակակից կյանքում, հայ ժողովրդի ազգի վարքագծային ոճի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դաստիարակության և հայկական ավանդույթների ակունքների ու փոխադարձ հարգանքի համամարդկային սկզբունքների նկատմամբ հարգանքի մեջ: Ուշադրություն է դարձվել համաշխարհային հանրությանը հայկական ավանդույթի գրագետ ինտեգրման անհրաժեշտությանը։

Դատապարտվել են հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու վրա, որը հետևողականորեն և անշեղորեն պաշտպանում է հայ ժողովրդի շահերը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության հիմնադիր, ընդ որում՝ զերծ մնալով քաղաքականությունից։

Ընդգծվել է ինչպես Եկեղեցու, այնպես էլ հայ ժողովրդի տրամադրություններն ու կամքը նրբանկատորեն զգացող անհատ հոգևորականների նկատմամբ Հայաստանի իշխանությունների և Ազգային ժողովի առանձին անհեռատես պատգամավորների արհամարհական վերաբերմունքի, ինչպես նաև հավատացյալների շրջանում պառակտման փորձերի անթույլատրելիությունը:

Վերջում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին է  նվիրել իր նախաձեռնությամբ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակված «Կրոնական թեմաները Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններում» գիրքը:

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular