ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է մի քանի միլիոն դոլարով (լուսանկար)

ՖՈՏՈ

Հանրահայտ գերմանացի մրցարշավորդ Միխայիլ Շումախերի ժամացույցը Ժնևում վաճառվել է ավելի քան 4 միլիոն դոլարով:

Շումախերի ընտանիքի կողմից կազմակերպված աճուրդի գլխավոր իրը ժամացույցն է եղել, որը մրցարշավի գերաստղին նվիրել էր Ferrari-ի նախկին գործադիր տնօրենը։

FP Journe Vagabondage-ի պլատինե ժամացույցը պատրաստված է պատվերով. այն զարդարված է սպիտակ ոսկով, իսկ կարմիր թվատախտակի վրա առկա Ferrari-ի տարբերանշանը, Շումախերի սաղավարտը և յոթնյակը՝ ի պատիվ նրա՝ աշխարհի յոթ առաջնություններում հաղթանակների:

Աճուրդի հանված ութ ժամացույցներից շատերը ձեռք են բերվել նախավաճառքի գնահատման շրջանակներում: Շումախերի ժամացույցի վաճառքը համընկել է 1994 թվականին Ֆորմուլա 1-ի առաջնությունում նրա առաջին հաղթանակի 30-ամյակի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular