ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարար․Ով չաշխատի՝ նպաստ չի ստանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի նախարարությունը շարունակում է գործազուրկներին զբաղվածությամբ ապահովելու քաղաքականությունը։ Այս մասին ապրիլի 29-ին լրագրողներին ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Գործազուրկների աջակցության ծրագրերը պետք է ոչ թե պասիվ լինեն (նպաստներ) , այլ ակտիվ (մասնագիտական պատրաստման դասընթացներ ու աշխատանքով ապահովում) հավելել է նա։

Աշխատունակ տարիքի անձանց առաջարկելու են ակտիվ ծրագրեր։ Եթե նրանք հրաժարվեն, նախարարությունը կհամարի, որ նրանք աջակցության կարիք չունեն, հավելել է նախարարը։

Միաժամանակ, սոցիալական ծառայությունները ավելի հասցեական կդառնան։ Հիմա նպաստի իրավունքը առաջանում է ավտոմատ կերպով, եթե սոցիալական անապահովության գործակիցը 30-ից բարձր է։

«Դրա համար էլ շատերն ուզում են հավաքել գոնե 30․01, չնայած իրենց սոցիալական դրությամբ գրեթե չեն տարբերվում 29 միավոր ունեցող նույնատիպ ընտանիքից։ Դրա համար էլ մենք որոշել ենք այդ ծառայությունները հասցեական դարձնել։ Կոնկրետ տեսակի օգնություն կստանան նրանք, ովքեր իրոք ունեն դրա կարիքը»,- հայտնեց նախարարը։

Միաժամանակ, արտոնություններ ստացողների շրջանակը ընդլայնվելու է։ «Այսինքն մենք արդեն այն ընդլայնել ենք։ Էլեկտրականության ու գազի արտոնյան սակագներից օգտվում են  անապահովության գործակցով 20 հազարից շատ ընտանիքները։ Գազի սոցիալական սակագներից օգտվում են 76․2 հազար ընտանիքներ, իսկ էլեկտրականության համար՝ 124․3 հազար»,- հիշեցրել է նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular