ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք հայտարարություն ենք արել, աջակցել ենք, միացել ենք Շարժմանը։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած Շարժմանը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նման ակցիաներով իշխանափոխության հասնել Հայաստանում, նա պատասխանեց․ «Հարցրեք առաջնորդներին»։

Բալասանյանը նշեց, որ այժմ հարցազրույցներ չի տալիս, սակայն արդեն հայտարարել, որ մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած Շարժմանը։

«Ես միշտ, ամբողջ կյանքում պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել», - հավելեց նա։

Տավուշի սահմանազատման ու Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին Բալասանյանը հրաժարվեց պատասխանել, իսկ հարցին՝ արդյոք սահմանազատման գործընթացը համարում է օրինական, նա խնդրեց այլևս հարցեր չտալ․

«Միջազգային պրակտիկա գոյություն ունի, միջազգային իրավունք ու միջազգային նորմ, պետք է յուրաքանչյուր պետություն ու հանրապետություն առաջնորդվի միջազգային նորմերով ու օրենքներով։ Հիմա՝ անում են, թե չեն անում, հարցրեք շենքի մարդկանց», - նշեց Վիտալի Բալասանյանը՝ մատնանշելով Կառավարության շենքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular