ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահը

ՎԻԴԵՈ

Համացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահը։

Ինչպես հայտնել ենք, մի քանի հրազենային վնասվածքներ ստացած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Մայիսի 15-ին Գանդլովա քաղաքում աջակիցների հետ հանդիպումից հետո Սլովակիայի վարչապետի վրա անհայտ տղամարդը մի քանի անգամ կրակել է։

Երկրի ներքին գործերի նախարարը հարձակումն անվանել է քաղաքական դրդապատճառներով սպանության փորձ:

Ոստիկանությունը դեռևս չի բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ 71-ամյա տղամարդը գրող է և քաղաքական ակտիվիստ: 

59-ամյա Ռոբերտ Ֆիկոն իշխանության է վերադարձել 2023 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում՝ հինգ տարի ընդդիմադիր դաշտում անցկացնելուց հետո։ Նա նախկինում եղել է Սլովակիայի վարչապետ 2006-2010 և 2012-2018 թվականներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular