ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան ու Երևանը առայժմ չեն այրում կամուրջները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում ԵԱՏՄ անդամ երկրների գագաթնաժողովի ձևաչափով, տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը, գրում է iarex.ru-ն։

Ինչպես ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, «Փաշինյանն ու Պուտինը գործնականում չեն շփվել վերջին շրջանում», և, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, «հանդիպումը անհրաժեշտ էր և սպասված երկու կողմից», քանի որ «խնդրահարույց հարցեր են կուտակվել» երկու երկրների միջև։

Երևանը դադարեցրել է բազմաթիվ շփումները Ռուսաստանի հետ, սկսել է հայտարարություններ անել անվտանգության ոլորտում Ռուսաստանի նկատմամբ վստահության խաթարման մասին, իսկ բառացիորեն մոսկովյան գագաթնաժողովի նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը որոշել է չմասնակցել ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։

«Եթե մենք հիմա դե ֆակտո սառեցրել ենք մեր գործունեությունը, ապա եթե հարցերը չլուծվեն, դե յուրե կանենք դա»,- ասել է Փաշինյանը։

Ավելին, նա նաև ասել է, թե իբր Ռուսաստանն է հեռանում Անդրկովկասից։

«Ի՞նչ պատճառներով է դա տեղի ունենում։ Մենք չգիտենք: Սակայն կան գործընթացներ, որոնք, իհարկե, բերում են այն մտքին, որ մի օր արթնանալու ենք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլևս այստեղ չէ»,- ընդգծել է նա։

Կրեմլը ուշադիր հետևել է Երևանի մանևրներին և հասկացրել, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Հայաստանի գործընկերների հետ կազմակերպությանը հետագա անդամակցության հարցի շուրջ ինչպես երկրների միջև երկխոսության ձևաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ շրջանակներում։

Հասկանալի է, որ հայկական նման պատեհապաշտության ակունքները Երևանի տարածաշրջանային քաղաքականության ձախողումներն են, ղարաբաղյան հիմնախնդիրը այլ կերպ լուծելու բաց թողնված հնարավորությունները, այլ ոչ թե այն, որ, ինչպես Փաշինյանն է ասում «Երևանը ժամանակին չի դիվերսիֆիկացրել իր անվտանգային հարաբերությունները»:

Միևնույն ժամանակ, նա սկսել է ցույց տալ շրջադարձ Ռուսաստանից դեպի Արևմուտք, ձևավորել հայկական նոր էթնիկ և աշխարհաքաղաքական ինքնություն «առանց Ռուսաստանի», թեև արտաքուստ այդ ամենը ընկալվում է որպես մարգինալ քաղաքական փնտրտուք, որը նախատեսված է Հայաստանի համար հնարավոր բացասական զարգացումների դեպքում պատասխանատվությունը ինչ-որ արտաքին գործոնով կոծկելու համար։

Ի դեպ, Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս է զգուշացրել Երևանին նման վտանգների մասին։ Մի խոսքով, Պուտին-Փաշինյան հանդիպման արտաքին ֆոնը բարդ է եղել: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրանց զրույցը տևել է մոտ մեկ ժամ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ որոշ կոնկրետ, այլ ոչ թե ընդհանուր հարցեր են լուծվել։

Օրինակ՝ Պեսկովը հայտարարել է, որ երկու երկրների ղեկավարների Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնեցվել է ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք շրջաններից։ Իհարկե, դա չի բացառում, որ կողմերը, ինչպես ասել է Ուշակովը, «կլուծեն բոլոր հարցերը»։

Սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել, բացառությամբ այն մասին, որ «ԵԱՏՄ-ի թիվ մեկ շահառուն Հայաստանն է, որի ապրանքաշրջանառությունը 2015 թվականից ի վեր աճել է 14 անգամ հիմնականում դեպի Ռուսաստան արտահանման հաշվին»։ Բայց հնարավոր է, որ Պուտինն ու Փաշինյանը ավելի մանրամասն ու հանգամանալից են քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրը՝ Հայաստանում 102-րդ ռազմաբազայի առկայության, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության, Իրանի և Թուրքիայի սահմանների վրա ռուս սահմանապահների առկայության համատեքստում։

Փաշինյանի արձագանքն այդ հարցերին դրական է  եղել, և կողմերը եղել են համակարծիք։ Ռուս սահմանապահները հայկական կողմի պահանջով կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին։ Պատահական չէ, որ Պեսկովը նախօրեին կոչ էր արել չուռճացնել զրույցի բարդությունը։ Նրա խոսքով, «երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, բայց սերտ համագործակցության դեպքում դրանք իրոք պետք է առաջանան», և որ «կա երկխոսություն, կա քաղաքական կամք շարունակելու այդ երկխոսությունը, կողմերի միջև, կա փոխադարձ հետաքրքրություն, կա երկկողմ հարաբերությունների ներուժ»։

Այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ կողմերը փոխադարձ տակտիկական որոշում են կայացրել և այս փուլում չեն պատրաստվում «կամուրջներ այրել» և գործում են տարածաշրջանում անվտանգության «փոխված պայմաններին» համապատասխան։ Գումարած, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա համագործակցության նոր ձևաչափ, որը թելադրում է հարաբերությունների արդիականացում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռանկյունում։

Ռուսական կողմը դրական հայացքով է նայում այդ ձևաչափով հարաբերությունների հեռանկարներին։ Համենայնդեպս, Մոսկվան, հայտարարությունների մակարդակով արձագանքելով Երևանի իրեն ուղղված քննադատությանը, կոնկրետ գործողություններ չի ձեռնարկել նրա դեմ։ Բայց հիմնական որոշումներն ու իրադարձությունները դեռ առջևում են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular