ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Աբրահամյանը գրել է․

Փաստորեն ոստիկանները համաձայն են Փաշինյանի, գլխավոր դատախազի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարներով պաստառների առկայության և մեղադրանքների հետ` դա օրինական է ու ճշմարտություն, բայց եթե պաստառում ՆԳ նախարար կա, ապա ապօրինի է և «ստուգման ենթակա»:

Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից: 

Լավ այս ո՞ւր է հասել ՆԳ նախարարի փառասիրությունը, որ վերջինիս աշխատակիցները պաստառի համար իրար են փրթում` քաղաքացուն գլորել-հրելով ու ակնհայտ կոպտությամբ քաշում ու մեքենա են մտցնում:

Հետո էլ թե` «սաստեք ժողովրդին»: Սա ոստիկանի, առավել ևս` բարձրաստիճան ոստիկանի խոսք է՞:

Պարզ է չէ՞, թե ոստիկանությունն ինչ սկզբունքով և տրամաբանությամբ է շարժվում` ով Նիկոլի դեմ է, պետք է սաստել»: 

Ոստիկանության ապօրինություններն ու դաժանություններն իրենց հիմքում այս մոտեցումն են պարունակում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular