ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքում՝ Շուռնուխի, Որոտանի հատվածում, առանց որևէ փաստաթղթի, իրավական հիմքի և ընթացակարգերի՝ տեղի են ունեցել սահմանային ճշգրտումներ: Մի քիչ փոփոխված նմանօրինակ գործընթաց տեղի է ունենում Տավուշում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.

«Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները, որոնք իրականացվում են, դրանք հակասում են միջազգային պրակտիկային և նախադեպերին: Երկրորդ, տարածված հայտարարություններով, որ երեկ կնքված արձանագրությունների հիման վրա տեղի է ունենալու զորքերի տեղաշարժ և տարածքների հանձնում, դա ևս օրենքից դուրս է, որովհետև այդ գործընթացը պետք է ունենա հաստատում, դրանք պետք է ուղարկվեն Սահմանադրական դատարան՝ դրանց սահմանադրականությունը ճշտելու համար, հետագայում դրանք պետք է գնան խորհրդարան՝ վավերացման համար»,- նշեց նա:

Աբրահամյանի խոսքով՝ ժամանակին, երբ արդեն պլանավորման փուլում են եղել Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, այդտեղ տեղակայված բանակային կորպուսն ամբողջապես հանվել է և այնտեղ ծառայություն է իրականացրել սահմանապահ ծառայությունը:

«Ադրբեջանում սպառազինության պոտենցիալի, ռեսուրսների առումով սահմանապահ ծառայությունը լրիվ այլ ուժ է ներկայացնում և որևէ ձևով համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ծառայության հետ: Օրինակ, Ադրբեջանի սահմանապահ ուժերն իրենց մեջ ներառում են հրետանի, օդուժ, և, բնականաբար, իրենց տեխնիկական, մարտական հնարավորություններով այս պահին համեմատելի չեն ՀՀ սահմանապահ ծառայության հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել, որ Կիրանցի եկեղեցին ու ճանապարհը Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում, հետո հայտարարել են, թե հերոսաբար հաղթահարել են ու արձանագրում են, որ իրենց ջանքերի գնով դրանք մնացին մեր վերահսկողության տակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular