ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սեւ է, եւ համոզել, որ մենք դա չենք տեսնում: Նա դելիմիտացիայի գործընթացը եւ նախօրեին ստորագրված արձանագրությունը «մեծ հաջողություն» անվանեց եւ մի խառնաշփոթ տեքստով փորձեց մոլորեցնել մարդկանց. «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է...»:

Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք եւ նոր սահմանագիծ ստեղծեինք, դա կնշանակեր, որ «ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր»:

Հիմա թարգմանենք. ասում է` սահմանը գծում ենք այս պահին առկա իրողությունների համաձայն, այսինքն` ում զորքը որտեղ կանգնած է, ով ինչքան զավթել է, ով Google maps-ին կարողանում է թելադրել եւ համոզել, որ այդ տարածքն իրենն է, այդ սկզբունքով: Ինչը նշանակում է, թե հույս չունենաք, որ Սեւ լճից, Ջերմուկից, Սոթքից ադրբեջանցիները հեռանալու են: Եվ պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular