ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն» ավարտվել է, շարժումը մարել է, մեկ շաբաթ է՝ ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը, ինչի շնորհիվ ՔՊ-ականները մի քիչ զգուշավոր են դարձել, ոմանց ցինիզմը փոքր-ինչ նվազել է, թեեւ` ոչ բոլորինը: Եթե 1 շաբաթ առաջ ՔՊ-ն էր օրակարգ թելադրում, ընդդիմությունը պաշտպանվում էր, ապա վերջին շաբաթում պատկերը փոխվել է։

Երեկ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել էր մեր հրապարակմանը, որտեղ գրել էինք, թե հնարավոր է ԱԺ-ում Սահմանադրության դրույթը փոխվի, եւ երկքաղաքացիության արգելքը հանվի: Ի դեպ, այդ արգելքը գործում է վարչապետի, պատգամավորների, նախարարների դեպքում, իսկ Երեւանի քաղաքապետի համար հանված է: Տիկինը նյարդային գրառում էր արել. «Մնում է հասկանալ, թե ինչպես է 36 ստորագրություն հավաքելու ունակություն չունեցող թափառախումբը՝ ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular