ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հոմոֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օր, էլեկտրակապի և տեղեկատվական համայնքի միջազգային օր, Արգենտինա՝ Ռազմա-ծովային ուժերի օր, Լատվիա՝ Հրշեջի և փրկարարի օր, Նորվեգիա՝ Սահմանադրության օր, Նիգերիա՝ Սահմանադրության օր, Գերմանիա՝ Հոր օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1858-Մաթեոս Ա Կոնստանդինապոլսցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

1895-ծնվել է հայ զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սմբատ Դանիելյանը։

1918- Ալեքսանդրապոլի գավառում կապված թուքական բանակի ներխուժման հետ հայտարարվել է պատերազմական իրավիճակ:

1966-վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը։

1979-ծնվել է արձակագիր, հրապարակախոս Արմեն Օհանյանը։

1988-Ստեփանակերտում և Երևանում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր, իսկ Ստեփանակերտում նաև գործադուլ՝ կապված սումգայիթյան դեպքերի հարցով կայացված մեղմ դատավճիռների հետ։

1992-Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը։

2001-«Հայկական ավիաուղիներ» ընկերության  Թեհրանից Սարրի ուղեւորված ՅԱԿ-40 ինքնաթիռի վթարից զոհվել են ինքնաթիռի անձնակազմը, այդ թվում ԻԻՀ տրանսպորտի նախարար Ռահման Դայմանը, փոխնախարարը, ԻԻՀ Մեջլիսի 6 պատգամավորներ և նրանց ուղեկցող 22 պաշտոնատար անձինք։

2005-Ստամբուլի համալսարաններից մեկի հանրակացարանում մի քանի տասնյակ ազգայնամոլներ դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցի ուսանողներին:

2006-Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ընտրվել է ԳԱԱ նախագահ։

2008-Վիվա Սելը հռչակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:

2011-Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մեկնարկել է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգաշարը:

2014-կեսօրից հետո Երևանի Վերնիսաժում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով հինգ հոգի հրազենային վիրավորում է ստացել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1215-անգլիական բարոնները ապստամբություն սկսելով թագավոր Իոհան Անհողի դեմ գրավել են Լոնդոնը։

1497-Վասկո դը Գամման հասել է Հնդկաստանի ափերին։

1510-վախճանվել է իտալացի նկարիչ Սանդո Բոտիչելլին։

1642-հիմնադրվել է Մոնրեալը։

1656-Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Շվեդիային։

1727-ռուսական գահին  է բազմել Պետրոս 1-ինի անչափահաս որդի Պետրոս- 2-րդը։

1742-Ֆրիդրիխ 2-րդը ջախջախել է ավստրիացիներին Սիլեզիայի Շոտուզիցայի ճակատամարտում։

1792-24 բրոքերներ թաքնվելով արևից ծառի տակ ստեղծել են Նյու-Յորքի ֆոնդային բորսան։ Այդ տարածքը ներկայումս Ուոլ –սթրիթն է։

1838-վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և դիվանագետ Շառլ Մորիս դը Թալեյրանը։

1861-Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվել է շոտլանդացի ֆիզիկ Ջեյմս Մաքսվելլի մեթոդով ստեղծված առաջին գունավոր լուսանկարը։  

1885-Գերմանիան անեքսիայի է ենթարկել Նոր Գվինեան և Բիսմարկի արշիպելագը։

1887-սկսվել է Դոնբասի ածխահատների առաջին գործադուլը։

1904-ծնվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան Գաբենը։

1916-Անգլիայում առաջին անգամ անցել են ամառային ժամանակի։

1917-Տրոցկին վերադարձել է Ռուսաստան, նրան և իր խմբին ընկերակցել են բոլշևիկները։

1929-Ֆիլադելֆիայում երկարատև փնտրտունքներից հետո ձերբակալվել է Ալ Կապոնեն։ -Կանադայում օդաչու Կոլդվելը առաջին անգամ օգտագործել է պարաշյուտը փրկվելու համար։

1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը գրավել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը։

1946-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Գալինա Ստարավոյտովան։

1973-ԱՄՆ-ի սենատը սկսել է լսումները Ուոլտերգեյթսի գործով։

1983-խաղաղության պայմանագիր է ստորագրվել Իսրայելի և Լիբիայի միջև։

1995-Ժնևում աճուրդում վաճառվել է «Դի» ալմաստը ռեկորդային գնով՝ 16 548 750 դոլլար։

2004-ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում թույլատրել են միասեռ ամուսնությունները։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular