Խոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել է
ՎԻԴԵՈԱյսօր՝ մայիսի 17–ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 03:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առեւտրի կենտրոնում:
Տարածքը սամանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Մանուկյանը, Արթուր Թեււոսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Գազպրոմ Արմենիա Երեւանի ԳԳՄ-ի տրանս գազ ընկերության ներկայացուցիչները, սակայն տեղում պարզվել է, որ նրանց կարիքը չկա, քանի որ հրդեհի պատճառը գազամատակարարման հետ ընդհանրապես կապ չունի, իսկ դա չի խանգարել, որ գազպրոմի աշխատակիցները մի քանի ժամ հերթապահություն են իրականացրել նշված վայրում:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, ովքեր արագ հոսանքազրկել են ողջ տարածքը, որպեսզի հրշեջները աշխատեն: Օպերատիվ են գործել նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մի քանի փրկարարի օգնություն են ցուցաբերել, քանի որ ծուխը իր սեւ գործն արել էր:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները այդ թվում՝ ավտոսանդուղքը, նախ վտանգելով իրենց կանքը, քանի որ կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ մի քանի հարյուր մետրից, մեկուսացրել են կրակը, հայտնաբերել են մի քանի կրակի օջախներ, ապա մարել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 ք.մ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 ք.մ տարածքում գտնվող տաղավարները: