ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինը NEWS.ru-ի հետ զրույցում կասկած է հայտնել, որ Հայաստանը կընդունվի Եվրամիություն։ Բացի այդ, ԵՄ-ին հիպոթետիկ անդամակցելը ոչ մի կերպ չի ազդի երկրի տնտեսության վրա, վստահ է պատգամավորը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է ուղղակիորեն կամ քողարկված պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։

- Հայաստանը չի ընդունվի ԵՄ: Իսկ եթե քննարկենք այդ թեման, ապա ԵՄ մտնելն ինքնին ոչինչ չի նշանակում։ Եթե Ռուսաստանն ուղղակիորեն կամ քողարկված դրա համար պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, ապա այո, հարված կլինի։

Իսկ բուն եվրոպական տնտեսություն մտնելը նրանց համար ոչ մի լավ կամ վատ բան չի տա։ Բացի այդ, եթե նայեք քարտեզին, ապա նույնիսկ աշխարհագրորեն Հայաստանը Եվրոպա չէ,- պարզաբանել է Գովիրինը։

Նա կարծում է, որ Հայաստանը չի կարող Եվրամիությանը ոչինչ առաջարկել։ Ըստ Գովիրինի, որպեսզի մի օր ստանան բաղձալի կարգավիճակը ԵՄ ներկայացուցիչները պարզապես «բազմաթիվ հրահանգներ կտան Երևանին այն մասին, թե ինչ է պետք վերանայել, փոխել և բարեփոխել», իսկ այդ ամենը գրեթե անհնար է ամբողջությամբ իրականացնել։

- Եթե Հայաստանը հակառուսական հռետորաբանությամբ է առևտուր անելու, ապա այդ տեղն արդեն հաստատապես գրավված է Լեհաստանի և Բալթյան երկրների կողմից։

Այնպես որ, առավելագույնը, որ սպասվում է Հայաստանին հավերժ սպասող երկրի կարգավիճակն է, և որով հանվելու են Ռուսաստանի հետ համագործակցության Արևմուտքի կասկածները,- եզրափակել է Գովիրինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular