Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում
ՍՊՈՐՏՊյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները հերթական հաղթանակներն են տարել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված բռնցքամարտի СКФО քաղաքների բաց մրցաշարում: Այս մասին հայտնում է «Պյատիգորսկի հայկական համայնք» տելեգրամ ալիքը։
Դպրոցի մարզիկները գրավել են 8 մրցանակային տեղ: Առաջին տեղը զբաղեցրել են Էրիկ Նազարյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Պողոսյանը, Մարտիկ Ադիլխանյանը և Ասլան Աֆաունովը: Երկրորդ տեղում Սամվել Սարգսյանն է, Արսեն Առաքելյանն ու Գրիգորի Օսիպովը: