ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախումբը փորձում է տպավորություն ստեղծել, թե Տավուշի մարզում իրականացվող սահմանազատումը և նախօրեին ստորագրված արձանագրությունը բխում են հայկական կողմի շահերից և մեծ հաջողություն են։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ երեկ տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի տարածքից 1 միլիմետր հող անգամ չի հանձնվել Ադրբեջանին։

Փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուները լծվել են այս կեղծ նարատիվը սեփական հանրության շրջանում տարածելու գործին և բոլորովին ուշադրություն չեն դարձնում, որ նույնիսկ Կիրանցում, ուր իբր 25 հեկտար հող է վերադարձվում գյուղացիներին, մարդիկ երեկվանից փակել են ճանապարհները և հրաժարվում են կատարել իշխանությունների իրականացրած սահմանազատումը, պահանջում են, որպեսզի գործող կառավարության ներկայացուցիչները գնան գյուղ և պարզաբանումներ ներկայացնեն:

Իրականում, ակնհայտ է, որ սահմանազատում կոչվածն ու այդ արձանագրությունն ընդամենը դավաճանական գործընթաց է սեփական երկրի դեմ։ Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։

Դիվանագետների համահայկական խորհուրդը փաստերով ներկայացրել է, որ հայկական կողմը ոչ թե ձեռքբերումներ է ունենալու այդ սահմանազատման արդյունքում, կամ էլ փոխզիջում է լինելու, այլ ընդհակառակը՝ կորցնում է զգալի տարածքներ։ «Այս ապօրինի գործընթացի արդյունքում Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում է ներկայումս Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքները` ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք»,- նշել են նրանք։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ փաստում է, որ այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք։ Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել հաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ, հետո հնարավոր իրավական հիմքերով օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին։

Արմեն Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular