Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն Մելիքյան
ԻՐԱՎՈՒՆՔԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Այս օրերին համակարգ ենք ստեղծել Շարժմանն աջակցող փաստաբանների հետ։
Երբ տեղեկություն ենք ստանում քաղաքացիներին բերման ենթարկելու մասին, անմիջապես կապ ենք հաստատում բաժնին մոտ գտնվող փաստաբանների հետ, որպեսզի հնարավորինս շուտ իրավական օգնություն ցուցաբերեն։
Այս խնդիրը լուծել ենք, որպեսզի մարդիկ մենակ չլինեն ոստիկանության բաժիններում։ Սա ամենակարևորն է։ Այս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդկանց են բերման ենթարկել»,- ասել է Մելիքյանը։