ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը Կիևին չի մղում հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին։
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ Խարկովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք խրախուսում Ռուսաստանի տարածքի վրա ԱՄՆ-ի տրամադրած զենքով հարձակումները։
Սա մեր քաղաքականությունն է, որը չի փոխվել»,- ասել է նա։