ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թանգարանների միջազգային օր, Հաիթի՝ Դրոշի օր, Դանիա՝ Դյուբբելի ճակատամարտի օր, Ղրիմ՝ Դեպորտացիայի զոհերի օր, Թուրքմենստան՝ Վերածննդի և Մեխտիմկուլի Ֆրագիի պոեզիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897-ծնվել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանը։

1910-ծնվել է արձակագիր, թարգմանչուհի Նորա Ադամյանը։

1918-Երևանի քաղաքային խորհուրդը ընդլայնված նիստում ընդունել է Երևանի քաղաքագլուխ Թադևոս Թոշյանի առաջարկությունը. քաղաքն առանց դիմադրության թուրքերին հանձնել, բայց Երևանի ազգային խորհրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ կտրուկ դեմ է հանդես եկել և բեկանել այդ որոշումը:

1981-վախճանվել է ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը ճանապարհ բացելով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոլդովայի հետ։

2005-Հայաստանի և Վրաստանի սահմանային Բագրատաշեն ավանում բացվել է Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ կառուցված ու կահավորված անցագրային կետի նոր շենքը:

2006-Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները, վաղ առավոտից ծով է դուրս եկել ժամանակակից սարքավորումներով զինված «Նավիգատոր» նավը 2012-Հայ Ազգային Կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

2014-ոստիկանությունը բերման է ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակիցների՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին։

2015-կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն Լոռիում ևՏավուշում տապալվել է։

2017- Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը։

2018-Արմավիրի մարզի «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներից թվով 87 անձ թունավորվել է և հոսպիտալացվել, հարուցվել է քրեական գործ:

2019-Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց:Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր են ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

2020-Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական խոշոր բեռը:

2022-Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1048-ծնվել է պարսիկ և տաջիկ բանաստեղծ, մաթեմատիկ , փիլիսոփա Օմար Խայամը։

1268-եգիպտական մամլուքները գրավել են Անտիոքը։

1291-եգիպտացի մամլուքները գրավել են Սուրբ հողում գտնվող խաչակիրների վերջին ամրոց Ակրան։

1565-Օտոմոնյան կայսրության կողմից սկսվել է Մալթայական օրդենին պատկանող Մալթա կղզու պաշարումը։

1652-բրիտանական Ռոդ-Այլենդ գաղութում ընդունվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին անգամ ստրկությունը արգելող օրենք։

1704-Սանկտ Պետերբուրգի մոտ հիմնադրվել է Կրոնշլոտը՝ Կրոնշտդատ ֆորտը։

1804-Նապոլեոնը հայտարարվել է Ֆրանսիայի կայսր։

1830-ԱՄՆ-ում սկսել են արտադրել առաջին խոտհնձիչները։

1888-ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել են գրամոֆոնային սկավառակները։

1900-Տոնգան ստացել է բրիտանական պրոտեկտորատ։

1915-առաջին անգամ փորձարկվել է «Ամենագնաց»տանկը։

1923-ֆրանսիացի գյուտարար Անտուան Բարնայը ստացել է համարի հավաքման սկավառակով հեռախոսի արտոնագիր։

1935-կործանվել է խորհրդային ամենամեծ «Մաքսիմ Գորկի» ինքնաթիռը, զոհվել է 49 մարդ։

1941-իտալացի գերցոգ Սպոլետոն հայտարարվել է ֆաշիստական Խորվաթիայի թագավոր։

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ոչնչացրել է Կերչի թերակղզում գտնվող խորհրդային բանակի մնացորդները։

1944-սկսվել է Ղրիմի թաթարների դեպորտացիան Ղրիմից։

1949-Նյու-Յորքում բացվել է առաջին ուղղաթիռային հրապարակը։

1960-երեք հոգևորական հայտարարել են, որ Իռլանդիայի Լոխ Նեսի լճում տեսել են հրեշի։

1974-Հնդկաստանը դարձել է ատոմային զենք ունեցող 6-րդ պետությունը։

1980-Եվրոպական տնտեսական միությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ։

1996-Թայվանում բուրգ են կառուցել խաղալիք խորանարդիկներից՝ 25,05 մետր բարձրությամբ։

2005-Ռուսաստանում հոսքագծից դուրս է եկել առաջին ԼԱԴԱ «Կալինան»։

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular