ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց գործառույթներն իրականացնել հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին:

Այսպիսով՝ մայիսի 8-ին՝ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, երբ ՔՊ-ականները հպարտորեն հայտարարում էին, որ սահմանապահները դուրս կգան ՀՀ մի շարք մարզերից՝ սա ներկայացնելով իբրեւ մեծ ձեռքբերում, էլի խաբում էին:

«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը եւ դուրս կգան այդ կետերից». – հանդիպումից հետո շտապել էր «ավետել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

ՔՊ-ականներն այնպիսի մեծ ոգեւորություն եւ աղմուկ էին բարձրացրել, որ տպավորություն էր ստեղծվել, թե հաջողվել է ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի հայտնված ադրբեջանական զորքերին հետ շպրտել մեր հողից:

Պարզվում է, սակայն, սա իշխանականների հերթական ականջահաճո եւ ուռճացված հայտարարությունն է:

Ռուս սահմանապահները, թեեւ մի քանի շրջաններից դուրս են բերվելու, բայց նրանք շարունակելու են մնալ Թուրքիայի եւ Իրանի հետ (Մեղրի) Հայաստանի սահմանին:

Սա հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը՝ հայտարարելով, որ. «Կրկին հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ Նրանք կմնան այնտեղ եւ կշարունակեն կատարել իրենց գործառույթները»:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում եւս հաստատել է, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվելու ՀՀ տարածքից, ինչպես ՔՊ-ականներն են դա ներկայացնում. ««Զվարթնոց» օդանավակայան, 17 կետեր, Սիսիանի եւ Գորիսի բազաներ. այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են, եւ խնդրել ենք՝ այդտեղից ռուս սահմանապահները դուրս գան. ինչ վերաբերում է Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին չենք քննարկում»,- ասել էր Գրիգորյանը:

Ստացվում է՝ ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերով: Աբսուրդ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular