ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո չի շփվել Օբամայի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շփվել իր նախորդի՝ Բարաք Օբամայի հետ հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից ի վեր։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Times-ին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ իրենց միջև շփման բացակայությունը «վատ» է, սակայն նա զարմացած չէ՝ հաշվի առնելով «իրենց պատմությունը»։

«Մենք չենք շփվել, ինչ ես պաշտոնի եմ անցել»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ «շատ հիասթափված է իրեն լրտեսելու առնչությամբ»։ Հիշեցնենք, որ մարտին նա սենսացիոն հայտարարություն էր արել՝ ասելով, որ Օբամայի վարչակազմը գաղտնալսել է իր հեռախոսազրույցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular