ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպում ունեցավ բուժաշխատողների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև բժիշկ-ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: Նա 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

«Քննարկվել են բուժաշխատողներին անհանգստացնող հարցեր, հատկապես այն, որ չի կարելի քաղաքական դիրքորոշմամբ պայմանավորված` աշխատանքից ազատել բժշկին: Սրբազանն օրհնել է բոլորին, իր տեսլականն ընդունելի էր բուժաշխատողների համար, հանդիպումն անցել է առաջ միջադեպերի»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ խնդիրներ, անհանգստացնող հարցեր շատ կան, պետք է հավաքագրել, որ կարողանան արդեն մանրամասն ներկայացնել: Հարցին, թե այդո՞ք այնպես, ինչպես դիվանագետներին և մյուս մասնագետներին էր Սրբազանը ինչ-որ խնդրանք-հանձնարարություն տվել, նման հանձնարարություն բժիշկներին տրվե՞լ է, Գրիգորյանն ասաց, որ ոչ, չի եղել:

Առողջապահության կազմակերպիչն ասում է, որ անկախ «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժման հաջողության հնարավորությունից, որին գնահատական չի տալիս, միևնույն է անվերապահորեն աջակցում է շարժմանը և անձամբ Բագրատ Սրբազանին:

Հարցին՝ բժիշկները չունե՞ն մտավախություն, որ ինչպես Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, այնպես էլ իրենք կկորցնեն իրենց աշխատանքը Սրբազանին հանդիպելու համար, Գևորգ Գրիգորյանը նկատում է՝ անձամբ իր նկատմամբ ռեպրեսիաներ միշտ էլ եղել են, ինքը չի վախենում:

Բուժաշխատողներն էլ հավանաբար սա հաշվի են առել: Հստակեցնում է` քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular